Գամփռը Հայաստանում 2025 թվականի IIHF աշխարհի առաջնության պաշտոնական թալիսմանն է։
Այս մասին հայտնել են Հայաստանի ազգային հոկեյի ֆեդերացիայից:
Փորձագիտական ժյուրին լավագույնն է ճանաչել հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։
«Հայկական գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է, որը հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։ Գամփռն ունի ամուր, հսկա մարմին և հաստ մորթի, որը պաշտպանում է այն բոլոր եղանակային պայմաններում:
Լինելով այդքան հազվագյուտ ցեղատեսակ՝ այն դարձել է հայ ազգի յուրահատուկ խորհրդանիշը։ «Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ գամփռը կատարյալ թալիսման է՝ Հայաստանը ներկայացնելու տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում»,- իր աշխատանքի մասին ասել է Էլլան։
Թալիսման Գամփռը կուրախացնի ապրիլի 13-ից 19-ը Երևանում կայանալիք մրցաշարի երկրպագուներին: