![]()
Կառավարությունը որոշել է վերականգնել Սևանի մայրուղու թալանված հուշարձանները։ Տեղադրվելուց հետո դրանք կհսկեն ոստիկանները։
Կոտայքի մարզում գտնվող 2 կիսավեր հուշարձանների վերականգնման համար կառավարությունն այսօր ավելի քան 9 մլն դրամ գումար հատկացնելու որոշում կայացրեց։ Նախագծի հեղինակ մշակույթի նախարարությունն առաջարկում է այդ գումարով վերականգնել տարիներ շարունակ անուշադրության մատված «Ճանապարհաշինարարներ» և «Արձագանք» քանդակները։
Երևան–Սևան ավտոմայրուղում գտնվող երկու քանդակի հեղինակն էլ քանդակագործ Դավիթ Բեջանյանն է։
Ղարիբյանի խոսքով` երկու քանդակն էլ այսօր տեղափոխվել են հատուկ տարածք` Նկարիչների միության գեղարվեստի կոմբինատ` մասնագիտական փորձաքննություն իրականացնելու ու վերականգնման նախագծահաշվարկային փաստաթղթեր կազմելու համար։
![]()
Անդրադառնալով առաջարկին` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ–ում պետք է վերականգնվեն ստեղծարար կյանքի բոլոր խորհրդանիշները։
![]()