![]()
Առողջապահության նախարարության առաջարկած և կառավարության նիստում ընդունված երկու նախագծերի վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հատուկ ուշադրություն հրավիրեց։
Փաստացի, ըստ Փաշինյանի, այդ երկու որոշումներով Հայաստանի 200 հազար քաղաքացիների համար դրական փոփոխություններ կատարվեցին։
«Սա ինչի՞ համար եմ ասում։ Հարգելի՛ գործընկերներ, պետք չէ զլանալ այս և այլ կարգի փոփոխությունները, համագործակցելով ԶԼՄ-ների հետ, ներկայացնել հանրությանը։
Որովհետև ձեզ հայտնի շրջանակներից բխող աղմուկ-աղաղակի տակ մենք էս ընթացքում այսպիսի բազմաթիվ որոշումներ ենք կայացրել, և դեռ բազմաթիվ որոշումներ ենք կայացնելու։
Եվ ես խնդիր եմ առաջադրում, որ մեր, ձեր կատարած աշխատանքը կոնկրետ և լայնամասշտաբ, պատշաճ ծավալներով լուսաբանվի։ Ավելորդ համեստության կարիք բացարձակապես չկա», – ասաց Փաշինյանը։
![]()