![]()
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանից հետաքրքրվեց, թե ճանապարհաշինարարության հետ կապված ինչպե՞ս են գործերն ընթանում։
«Այսօրվա նիստում որոշումներից մեկով վերաբաշխում ենք ներկայացնելու, որով նախատեսւոմ ենք ևս 32 կիլոմետր ճանապարհի համար հայտարարել մրցույթ», — ասաց նա։
Փոխնախարարը նշեց, որ 100 կիլոմետր ճանապարհահատված գտնվում է շինարարության փուլում, այս պահի դրությամբ՝ 97,5-ը գտնվում է մրցույթի տարբեր փուլում։
«Երկուշաբթի հայտարարվել է դեպի Սիս տանող ճանապարհի հիմնանորոգաման մրցույթը, որի բացումը կլինի հունիսի 12-ին», — ասաց փոխնախարարը:
![]()
Վարչապետն ուղղեց՝ մրցույթի բացումը, ոչ թե՝ ճանապարհի։
«Զգույշ եղեք, թե չէ էդ երեխեքը ասելու են էլի խաբեցին մեզ», — կատակեց վարչապետը։
![]()