Տիկին Սաթիկ Սեյրանյան դուք եւ ձեզ նմաններն են վարկաբեկում, խայտառակում, արժեզրկում լրագրությունը…

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մի վերնագիր կարդացի, ըստ որի՝ մեղադրյալ Քոչարյանի անձնական օգտագործման ալիքում նստել են Սաթիկ Սեյրանյանն ու էդ նույն անձնական օգտագործման ալիքի ղեկավար Հարություն Հարությունյանը ու բողոքել, թե բա՝ ԶԼՄ-ներին վարկաբեկում են։

Տիկին Սաթիկ Սեյրանյան, պրիվետռոբալիքը չեմ նայում, միայն ֆեյսբուքցիների մեկնաբանությունների միջոցով կարող եմ հետեւություն անել, թե այդտեղ ինչ է կատարվում, բայց հո երբեմն բացում եմ ձեր տնօրինության տակ գտնվող կայքն ու բլոգը։ Ձեր կայքի ամենասիրելի հյուրը Իսագուլով Գառնիկն է, որը հայտնի է իր տեռորիստական հակումներով անցյալով եւ հիմա էլ առիթը բաց չի թողնում նոր իշխանությանը սպառնալու Հոկտեմբերի 27-ի կրկնությամբ, ձեր բլոգն էլ ուղղակիորեն աղբանոց եք դարձրել՝ Ֆեյսբուքում ինչքան հոգեկան հիվանդ կա՝ էդ բլոգի մշտականներից է, կարեւոր չի՝ ինչ են զառանցում, կարեւորը՝ զառանցում են նոր իշխանության դեմ։ Ձեր «սկզբունքը» սա է։ Ամենաեղկելի սուտը տարածում եք, հետո նեղություն անգամ չեք քաշում հերքելու։ Նպատակն անմեղսունակին էլ է հասկանալի. պրիվետռոբականները սուտն են տարածելու, հո ճիշտը չեն տարածի։ 

Վերջին օրինակը. ոմն սամսոնյան գրառում է արել, որ վարչապետը Ղազախստանում չի մասնակցել ճաշին ու գործարարների հետ հանդիպմանը, էս օդից բռնած բլթոցը ափալ-թափալ դաջել եք ձեր բլոգի պատին՝ առանց ձեզ հաշիվ տալու՝ ով է էդ սամսոնյանը, ինքը հիմա Ղազախստանու՞մ է։ Չէ, Ղազախստանում չի, բայց շատ թունդ պրոֆեսիոնալ Սաթիկը, Ժուռնալիստների միության նախագահ սաթիկն էս բլթոցը դրել է իր բլոգում, հետո պաշտոնական լուրն է դրել, որից պարզվում է, որ ոմն սամսոնյանը ստել է։ ԲԱՅՑ պրոֆեսիոնալ Սաթիկն էդ սուտը չի ջնջում, սուտը պետք է մնա, ստի համար վարձատրում են, էդ սուտը տարածողներն էլ են վարձատրվում, հո պրոֆեսիոնալ Սաթիկը ինքզինքն ու սուտ տարածողներին վարձատրությունից չի՞ զրկելու։
Հավես չունեմ ավելի աղաղակող փաստերի մեջ խորանալու։

Ընդամենն ասեմ՝ դուք եւ ձեզնմաններն են վարկաբեկում, խայտառակում, արժեզրկում լրագրությունը, հասարակությունն ընդամենն այդ փաստն է արձանագրում։
Էստեղ են ասել՝ սելը ճռռալու տեղ սելվորն է ճռռում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ