![]()
Հայտնի շոումեն Հայկ Մարությանը Երևանի քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ այսպես կոչված բոյկոտի մեկնարկից կարճ ժամանակ անց կորավ հանրության տեսադաշտից։ Ու եթե թանկացման դեմ ակցիա մեկնարկի առաջի օրերին գոնե 3-4 օրը մեկ հայտնվում էր հանրության տեսադաշտում, կարճ տեսահոլովակ էր հրապարակում՝ ձևացնելով, թե իբրև պայքարում է թանկացման դեմ, ապա վերջին օրերին ի սպառ կորել է, կարելի ենթադրել գետինն է մտել։
Թերևս հանրության համար վաղուց հստակ է Հայկ Մարությանի սկզբունքայնությունն ու պայքարող տեսակը, և հենց դա էր պատճառը, որ վերջինիս բոյկոտ կոչված էժնագին շոուն տապալվեց։
![]()