Երևանում և շրջանների զգալի մասում ձյուն է սպասվում

Երևան քաղաքում՝ փետրվարի 14-ին, 15-ի գիշերը, 18-ի երեկոյան սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` փետրվարի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին, 18-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 17-18-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 4-6 , 17-18-ին և գիշերը և ցերեկը ևս 3-5 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ