Մինչ Զուրաբյանը դժգոհում է, Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ և «իր հիացմունքն արտահայտում պարոն դեսպանի՝ չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ». Ջուլհակյան


ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է

«Եվ մինչ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բաց չի թողնում և որևէ առիթ քննադատելու ՀՀ իշխանություններին միջանցք չտալու (նոյեմբերի 9-ի հայտարարությունը 9-րդ կետը իբր չկատարելու) համար, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է Հայաստանում Իրանի դեսպանի հետ և «իր հիացմունքն արտահայտում պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»:

Իրանի դեսպանը «չափազանց բովանդակալից ասուլիսի» ժամանակ հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին: «Թեհրանը դեմ է որևէ ճանապարհի, որ կլինի միջանցքի տրամաբանությամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ