Արտառոց դեպք՝ Երևանում․ օտարերկրացի տղամարդը ժամադրվել է անծանոթի հետ նրա կողմից վարձակալված բնակարանում, իսկ վերջինս էլ հափշտակել է օտարերկրացու մոտ եղած գումարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի հյուրանոցներից մեկում քաղաքացուց գումար են գողացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ տուժողը օտարերկրացի 18-ամյա Ադամ Աքիլն  է, իսկ գումարի չափը կազմում է 27 հազար դրամ։Գ․ Շամշյանի տեղեկություններով տուժածը հայտնել է, որ «Վոթսափ» հավելվածի միջոցով նամակագրություն է ունեցել Երևանի բնակիչ 28-ամյա Լյուդվիգ Մ․-ի հետ, որի ընթացքում պայմանավորվել են հանդիպել սեռական հարաբերություններ ունենալու նպատակով, որից հետո Ադամ Աքիլը գնացել է Արգիշտի փողոցում գտնվող Լյուդվիգ Մ․-ի կողմից վարձակալած բնակարան, որի ընթացքում կասկածներ է ունեցել, որ վերջինս արական սեռի ներկայացուցիչ է և ցանկացել է հեռանալ, ինչից հետո նա ձեռքում առկա «սփրեյով» պահանջել է, որ Ա.Աքիլն իր մոտ առկա գումարը և ևս 40 հազար դրամ տա իրեն, իսկ հրաժարվելու դեպքում «սփրեյը» կփչի վերջինիս դեմքին, ով էլ իր մոտ եղած 27 հազար դրամը տվել է Լ.Մանուկյանին և խոստացել, որ կբերի ևս 40 հազար դրամ և դուրս եկել շենքից:Ոստիկանների կողմից Լյուդվիգ Մ․-ն հայտնաբերվել է և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշի վարչական շրջանների 1-ին քննչական բաժին:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա  մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ