Հայաստանի մարմնամարզիկները չեն մասնակցի Աշխարհի գավաթի երկրորդ փուլին. այն կայանալու է Բաքվում

Գերմանիայի Կոտբուս քաղաքում փետրվարի 18-ից 24-ը կանցկացվի սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը, որին կմասնակցի նաև Հայաստանի թիմը։

Այս մասին հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջը:

Մեծահասակների կազմում նորամուտը կնշեն Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։ Աշխարհի գավաթին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:

Աշխարհի գավաթի երկրորդ փուլը անցկացվելու է Բաքվում։ Հայաստանի թիմը չի մասնակցի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ