Որ դեպքում մարդիկ կարող են օգտվել 100 հազար դրամի վերադարձից․ մանրամասներ

«Եթե մարդը բնակարանը վարձով տվել է, գումարը հայտարարագրել է և եկամտային հարկ վճարել, սոցիալական կրեդիտը վերաբերում է նաև իրեն»,- կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշեց, որ այս պարագայում սոցիալական կրեդիտի վերադարձ են ունենում հիմնարկում աշխատողները, որոնց համար հարկային գործակալն է եկամտահրակի վճարումներն անում, մյուսը, երբ մարդն աշխատում է այլ պայմաններում և ինքն է հայտարարագրում. «Եվ ցանկացած այն պայմաններում, երբ ինքը եկամտային հարկ է վճարել՝ անկախ նրանից իր, թե հարկային գործակալի հայտարարագրման արդյունքում: Սոցիալական կրեդիտի վերադարձը վերաբերում է եկամտային հարկ վճարելու բոլոր դեպքերին, փաստորեն»,- ասաց նա:

Հիշեցրեց, որ մինչև 100 հազար դրամ սոցիալական կրեդիտը վերադարձվում է մարդու վճարած եկամտային հարկից.«Մարդը եթե այլ եկամտային հարկի վերադարձի ծրագրերից՝ օրինակ հիպոթեքի մեր ծրագրով ունեցել է վերադարձ, որով 68 միլիարդ դրամից ավելի վերադարձրել ենք քաղաքացիներին, այս 100 հազար դրամ սոցիալական կրեդիտը հետ է ստացվում այն պարագայում, երբ իր վճարած եկամտային հարկի մնացորդ դեռ գոյություն ունի»:

«Նվազագույն աշխատավարձ ստացող անձը կարող է լիարժեք 100 հազար դրամ սոցիալական կրեդիտ ամբողջությամբ ստանալ»,- ասաց վարչապետն ու ընդգծեց, որ եթե մարդը վճարել է 100 հազար դրամ, կստանա մինչև 100 հազար դրամ, եթե ավելի, միևնույն է, ստանալու է մինչև 100 հազար դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ