ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է մամուլի որոշ հրապարակումների և գրել.
«Փոքրիկ, յուրատեսակ մամուլի տեսություն անենք.
1) Չնայած երեկ լուրերի և ելույթների պակաս չկար` իմ գրառումը Քոչարյանների մասին 20 ժամվա ընթացքում միայն ֆեյսբուքում ունեցել է 3.200 լայք և 450 մարդ կիսվել է դրանով։ Սա նույնիսկ իմ էջի համար բավականին մեծ թիվ է։
2) Թագուհի Թովմասյանը նեղսրտելով, որ իրան գործուղում չեմ տանում այլևս, Ժողովուրդ օրաթերթի իր վիրավորական գործելաոճը տեղափոխել է իմ գործընկերների և ընկերների վրա` կարծելով, թե սենց նյութերը իրեն պատիվ է բերում կամ որևէ մեկի կյանքում դրանով բան կփոխի: Լավ կլիներ`իմանար իր գործընկերների վերաբերմունքն իր նկատմամբ: Հետո ի՞նչ, որ դրա մասին դեռ չեն գրել։
3) Հրապարակը «բացահայտում է» արել, որ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված 20 րոպեն կարող է և հաճախ օգտագործվում է բոլոր խմբակցությունների կողմից բավարար ձայներ կամ քննարկումներ կազմակերպելու համար: Հիրավի, 4 տարի անց մեծագույն բացահայտում, որը կարող է և մեծ լուր է այս դատարկ մեդիադաշտում:
4) Էդմոն Մարուքյանը, մեծ, կանաչ կոկորդիլոսը դոշին ու լոռվա բարբառը ռուսական ակցենտով փոխարինած, ինչ-որ տեսանյութ է հրապարակել և ինձ ու իշխանությանն է վերագրում բաներ, որը նույնիսկ ինձ այդ մասին հարց տվող ընդդիմադիր լրագրողների մոտ է զարմանք առաջացրել»: