Գյումրիում Սերժ Սարգսյանը որոշել է պայքարել առնվազն մի քանի ճակատով

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ով Միքայել Մինասյանի հայտնի կադրն է, հայտարարել է, որ մասնակցելու է Գյումրիում սպասվող արտահերթ ընտրություններին:

Իսկ երեկ իր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ մասնակցելու է Գյումրու արտահերթ ընտրություններին։

Այսկերպ փաստորեն Սերժ Սարգսյանը փորձ է անում Գյումրիում վերցնել իշխանությունը։ Ի դեպ, վերջինս քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է առնվազն 2 ճակատով՝ Միքայել Մինասյանի թեկնածուի՝ Ռուբեն Մխիթարյանի ու Մարտուն Գրիգորյանի դեմքերով։  Սակայն բացառված չէ, որ լինեն նաև այլ թեկնածուներ, ովքեր ծպտյալ կաշխատեն Սերժ Սարգսյանի համար, դրանց թվում է նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Իհարկե, վերոնշյալ անձինք կհերքեն իրենց կապը Սերժ Սարգսյանի հետ, բայց փաստերն ավելի խոսուն են։  Նույն Վարդան Ղուկասյանը մեկ անգամ չէ, որ ճամբար է փոխել,  մեկ ՀՀԿ-ի ջանին  էր մեռնում, մեկ Սերժ էր մերժում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ