Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող հրաձգության Եվրոպայի Մ16 և Մ18 առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել։
Մրցումային երկրորդ օրը Հայաստանի Մ18 հավաքականը 10 մետր օղամղիչ ատրճանակ մրցաձևում վաստակել է 1120 միավոր և դարձել ոսկե մեդալակիր` սահմանելով նաև Եվրոպայի ռեկորդ։ Հայաստանի թիմում հանդես է եկել Գոռ Մանուչարյան, Գրիգոր Պողոսյան, Արմեն Գևորգյան եռյակը։