Վերջին երկու տարվա ընթացքում Երևան մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների հարմարավետության բարձրացման համար։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մանրամասնելով.
տեղադրվել են ժամանակակից շարժասանդուղքներ,
վերանորոգել և երթուղի ենք դուրս բերել նախկինում չշահագործվող վագոնները՝ մեծացնելով մետրոպոլիտենի թողունակությունը,
նորացվել է օդափոխման համակարգը,
կատարվել են մի շարք այլ բարելավումներ, որոնք ապահովում են մետրոյի ավելի անվտանգ և հարմարավետ գործարկումը։
Գրառման մեջ նաև ասված է.
«Բացի այդ, ներկայացրել ենք 74 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր՝ նոր վագոնների ձեռքբերման համար, ինչը հնարավորություն կտա մարդկանց օգտվել նորարարական, հարմարավետ և որակյալ ծառայություններից»։