Թրամփը հայտարարել է, որ երկար զրույց է ունեցել Պուտինի հետ․ Կրեմլը մանրամասներ է հայտնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ երկար զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա գրել է սոցիալական ցանցում։

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ արդյունավետ է եղել։ Նրա խոսքով՝ իրենք քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, էներգետիկ հարցեր և մի շարք այլ թեմաներ:

Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է սերտ համագործակցության մասին, որը ներառելու է փոխադարձ այցեր Ռուսաստան և ԱՄՆ: Նա նաև գրել է, որ ինքն ու Պուտինը համաձայնել են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության հարցում:

Բացի այդ, ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, նրանք պայմանավորվել են իրենց թիմերին հանձնարարել բանակցություններ սկսել «անհապաղ»:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը միաժամանակ հայտնել է, որ Պուտինն ու Թրամփը խոսել են գրեթե մեկուկես ժամ, այդ ընթացքում քննարկվել է նաև ՌԴ և ԱՄՆ քաղաքացիների փոխանակման հարցը:

Պուտինը Թրամփի հետ զրույցում հանդես է եկել Ուկրաինայում հակամարտության արմատական պատճառները վերացնելու օգտին, ինչպես նաև ԱՄՆ նախագահին հրավիրել է Մոսկվա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ