«Դուք ասում եք՝ Քի Վեսթն էր արդյունքը, թունելը սենց մտնելու էր, կամուրջը սենց դուրս էր գալու, ընդեղից ավտոն մտնելու էր, գնացքը սենց գնալու էր, Ղարաբաղն էլ մերն էր. Շատ լավ, ասում եմ՝ Քի Վեսթը եղել է 2001 թվին, Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը ստանձնել է 1998 թվականին, էս խոսակցությունը 1999 թվականից սկսվել է, 20001-ին եղել է Քիվեսթը, ասում եմ շատ լավ, թող լիներ, ես եմ խանգարել»:
Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն դիտարկմանը, թե Սադարակում սկսված բանակցությունների արդյունքը եղել է քիվեսթի փաստաթուղթը, որով Արցախը Լաչինով միանում էր ՀՀ-ին, Նախիջևանը Ադրբեջանի հետ կապվում էր թունելներով: Ձեր բանակցությունների արդյունքում մենք չունենք Արցախ:
Ապա վարչապետն ասաց. «Սերժ Սարգսյանն էր Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը, 2008, 2009-ը, 2010, 2011, 2012, 2013, 2014, 15, 16, 17 թվականներ, թող լիներ, ովա ում խանգարել: Այն փաստաթուղթը, որը սկսվում է հետևյալ բառակապակցությամբ՝ ՀՀ նախագահը, և Ադրբեջանի նախագահը, ինչ կապ կարող է ունենալ ինձ հետ, ես ՀՀ նախագահ երբևէ չեմ եղել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: