Չեմ զարմանա, որ ձեր շրջանակներից են այդ մարդկանց փող տվել, որ փչացնեն ՀՀ-Իրան հարաբերությունները․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ հունվարի 30-ին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ Իրանի մի քանի քաղաքացիներ Երևանի Հանրապետության հրապարակում երգում էին «Ղարաբաղ» երգը։

Նա նկատեց՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում։

«Այդ ակցիայի նպատակներից մեկը Հայաստան Իրան հարաբերություններում պրոբլեմ առաջացնելն էր, բեմադրված, այդ երգի պատմությունը, որովհետև երգի կատարողները Իրանի քաղաքացիներ են։ Չեմ զարմանա, որ ձեր հայտնի շրջանակներից այդ մարդկանց վճարել են, երգել են տվել, նկարել են ու համացանց են գցել, որ Հայաստանի ու Իրանի հարաբերություններում պրոբլեմ առաջացնեն։

Մեկը կերգի Ղարաբաղ, Մոսկվա, Տիզբոն, մեկը կերգի Հալեպ․ կա պարզ բան, հանրությունը պետք է դիմակայուն լինի, ամեն տափակ տեսարանից պետք չէ, որ հանրությունը ցնցվի։

Հիշեցնենք՝ հունվարի 30-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ մի խումբ ԻԻՀ քաղաքացիներ Երևանի Հանրապետության հրապարակում երգում էին «Ղարաբաղ» երգը։

ՀՀ ԱԱԾ-ն ավելի վաղ պարզաբանել էր, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ