Մենք հեղափոխություն չենք արել, որ ստվերը խրախուսենք, գնում ենք կատարելու մեր պարտականությունները. վարչապետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ շրջանառության հարկի փոփոխությունների համատեքստում հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հայեցակարգային պատասխան։

Վարչապետը նկատեց, որ խոսքը մի քանի տասնյակ հազար տնտեսվարողի մասին է:

«Այդ մի քանի տասնյակ հազար տնտեսվարողները հայտարարագրում են այնքան եկամուտ, որը տնտեսագիտական հաշվարկներում նշանակում է, որ այդպիսի բիզնես չկա, չի կարող լինել այդպիսի բան։ Ասում են՝ հարկային բեռի բարձրացում, բայց մեր սիրելի քաղաքացիները վճարում են տարեկան 500 հազար դրամ հարկ։ Եթե որևէ մեկը հարկ չի վճարում, նրա համար ցանկացած հարկի բարձրացում տասնյակ անգամով բարձրացում կարող է նշանակել, եթե որևէ մեկը հարկ չի վճարում և հաջորդ փուլում պետք է վճարի 10 դրամ հարկ, ստացվում է՝ 10 անգամ մեծացավ, բայց ֆիզիկական ծավալը պետք է նայենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ փորձում են աշխատել այս իրադրության հետ, որպեսզի ստվերի կրճատում տեղի ունենա:

«Մենք դրա համար չենք հեղափոխություն արել, որ ստվերը խրախուսենք, գնում ենք կատարելու մեր հեղափոխական պարտականությունները: Ասում եմ՝ 5 տարի կիսածնկաչոք աղաչել ենք, որ ժողովուրդ ջան, հարկերը բանակը, հերոսը և այլն…, բա ի՞նչ անենք»,- նշեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ