«Թույլ չտաք այդ հակահայկական ռասիստներին հաղթել». CNN-ի մեկնաբանի կոչը Հենրիխ Մխիթարյանի երկրպագուներին

Հայտնի բրիտանացի լրագրող,  մեկնաբան  Պիրս Մորգանը, որը վարում է հեղինակային  «Piers Morgan Tonight»  հաղորդումը  CNN հեռուստաալիքով, կոչ է արել Բաքու ժամանած անգլիական երկու ակումբների երկրպագուներին աջակցել Հենրիխ Մխիթարյանին:

«Անհավանական է: «Արսենալ»-ի յուրաքանչյուր երկրպագու այսօր պետք է Մխիթարյանի ազգանունով վերնաշապիկ կրի և խաղի ժամանակ բացականչի նրա անունը:

Թույլ չտաք այդ հակահայկական ռասիստներին հաղթել»,- գրել է Մորգանը Twitter-ի իր էջում:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ