«Քաղաքական դիակները քաղաքականություն չեն կարող վերադառնալ». Ավինյանը՝ Քոչարյանի մասին

Բաշ-Ապարանի միջոցառումներին մասնակցելու հրավեր ես ստացել եմ համայնքապետարանից, որովհետև Ապարանի համայնքապետարանն է կազմակերպում այդ միջոցառումները: Factor.am-ի հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հետ Հանրապետության տոնին էր մասնակցում, ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ենթադրում եմ, որ «Նիգ-Ապարան» ՀԿ-ն, որի նախագահն է Աղվան Հովսեփյանը, համաֆինանսավորում կամ աջակցում է կազմակերպչական աշխատանքներին: Ես այնտեղ ունեի հյուրի կարգավիճակ»,- ասաց փոխվարչապետը:

Factor.am-ի հստակեցնող հարցին՝ նախապես տեղյակ եղե՞լ է, որ Աղվան Հովսեփյանն էլ է այնտեղ լինելու, Տիգրան Ավինյանը բացասական պատասխան տվեց: Նա, միաժամանակ, ասաց, որ ենթադրել էր, որ Աղվան Հովսեփյանը պետք է ներկա լիներ:

«Ինձ հետ նկարվելը կամ իմ կողքին կանգնելը չի նշանակում, որ մարդիկ կարող են ինչ-որ հարցերի շուրջ քաղաքական ապաստաններ ստանալ»,- հավելեց նա:

տեսանյութը՝  Factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ