Ստյոպա Սաֆարյանը գրում է..
Տեսնես’ էս կրՏուՏյունը որ ԲՈւ-ում են ստացել երկուսով…? Քֆուրչի «բլոգեր-գործիչից» մի դասարան ներքև են եղել։ Մարդը եթե հանրային վայրում, խոսքում պահելաձև, խոսելաձև չունի, լավ բան երբեք մի սպասեք։ Խոսքը, վարքը նշաձող է, այն իջեցրեցիր’ բազմապատիկ իջնելու է հասարակական հարաբերությունների որակը։
Առավել զավեշտալի է, որ հայրենիքը փոխած մարդը» ետ տվեք ծովից ծով Հայաստանը» պոզայով ամեն օր «հաղորդում» է անում Հայաստանի խնդիրներով, այստեղ աներևակայելի դժվարություններով անցնող ժողովրդից մեծ հայրենիք պահանջում, որ տարին մեկ գալիս «սիրուն սելֆիներ» անի եկեղեցիների ֆոնին, ինչպես հայտնի տեսահոլովակում է» պոզա բռնում»։
Եթե ձեր հայրենիքը լքել եք կամովին, ստամոքսի ու ավելի լավ կենցաղի համար, ձեր քաղաքացիական ու այլ պարտականությունները ձևակերպել եք այլ պետության հանդեպ, ձեզ ինչ, թե ով ինչ է մտածում կամ ինչ ընտրություն է կատարում? Հայաստանի որևէ քաղաքացի Գայանե Ասլամազյանին ասել է, թե նա ինչպես ապրի ԱՄՆ-ում, ինչ ծախի կամ չծախի, ում ընտրի? Ոչ մեկ։ Բա նրա այդպիսի «իրավունքն» այստեղի ապրողի մասով ով է տվել կամ ով է պարտադրված հարգել? Ոչ մեկ։ Այնպես որ արժե հաղորդումները բացառապես ԱՄՆ կյանքի թեմաներով անել։ Հանգիստ թողեք ձեր դավաճանած ու լքած Հայաստանին։