ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառմամբ հայտնել է, որ Հայաստանը հայտարարում է ԵՄ անդամակցելու գործընթացի մեկնարկը:
«Հայաստանի Հանրապետությունը՝ արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր
Հայտարարում է
Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը:
11.02.2025 ՀՀ Ազգային Ժողովում սկսվեց համապատասպան օրենքի նախագծի ընդունման գործընթացը»,- գրել է նա: