![]()
Մանչեսթեր Յունայթեդի նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիսը հարցազրույցում կոպիտ կերպով է արձագանքել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշմանը։
«Եթե Մխիթարյանն այդքան վախեցել է, թող իր համար «պամպերս» գնի: Ես «Արսենալի» ղեկավարության փոխարեն կտուգանեի Մխիթարյանին ոչ մարզական և ոչ պրոֆեսիոնալ արարքի համար:
Եթե Արսենալը պարտվի Եվրոպա լիգայում՝ մեղավորը Մխիթարյանն է։ Քանի որ նա չի գնացել թիմին օգնելու»,- ասել է նախկին ֆուտբոլիստը։
![]()
![]()