![]()
Արամ MP3-ի զինծառայության մեջ գտնվել-չգտնվելու հարցը քննարկվում է դեռ տարեսկզբից։ Հումորիստ-դերասանն ինքն էլ չէր շտապում այս թեմայով հստակ մեկնաբանություն տալ։
Խոսակցությունները կրկին թափ առան, երբ Սարդարապատում` Առաջին Հանրապետության հռչակման 101-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Արամ MP3-ն հանդես եկավ զինվորական երգչախմբում։
Արամ MP3-ն ծառայում է մայրաքաղաքում՝ նա սկզբում զորակոչվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ հիմա ծառայությունն անց է կացնում ՊՆ սպայի տան «Զորական» համույթում։
![]()
«Արամը ներկայումս գտնվում է ծառայության մեջ՝ նա ժամկետային զինծառայող է։ Նա սովորական զինծառայող չէ, այլ զինվորական սպա է՝ ունի լեյտենանտի կոչում, այսինքն իր զինծառայությունն անցնում է երկու տարի աշխատանքի տեսքով և գրաֆիկով՝ առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը։
18։00-ից հետո և շաբաթ-կիրակի օրերին Արամը լրիվ ազատ մարդ է՝ սովորական հագուստով և ազատ գրաֆիկով։ Դա միայն իր մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր ունեն զինվորական սպայի նույն կարգավիճակը»,-ասաց Աննան։
![]()