Էդգար Առաքելյանը գրում է.
❗️ Թե որքան կարևոր պաշտոնյա է ԱՄՆ փոխնախագահ Վենսը՝ փաստում է նաև Ուկրաինայի նախագահի ու նրա այս հնարավոր հանդիպումը
➡️ Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենան և հայաստանյան հայտնի շրջանակները վերջին օրերին փորձեցին արժեզրկել և անլրջացնել ՀՀ վարչապետի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ։
➡️ Մի մասը փորձում էր հիմնավորել, որ փոխնախագահն, ի պաշտոնե, ազդեցություն չունի ԱՄՆ արտաքին և անվտանգային քաղաքականության վրա, մյուսներն ասում էին, որ ոտքի վրա հանդիպում է եղել , մի մասն էլ ավելի հեռու էր գնացել ու դեմքի արտահայտությունից ու հագուկապից եզրահանգել էր, որ անկարևոր հանդիպում էր։
Հ..Գ. Հիմա եթե այդքան անկարևոր մարդ է ԱՄՆ փոխնախագահը և որևէ ազդեցություն չունի ԱՄՆ արտաքին և անվտանգային քաղաքականության վրա, ինչու է Ուկրաինայի նախագահը Մյունխենում հանդիպելու նրան։