Նոր կառուցված գազասպառման համակարգի միացմամբ պայմանավորված գազամատակարարման դադարեցում Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում փետրվարի 14-ին
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները (https://armenia-am.gazprom.com/press/video/15/)։