Հիմա էլ փորձում են դավադրություն գտնել վարչապետի՝ ավտոբուս նստելու մեջ. Գալջյանը՝ տարածվող պնդումների մասին

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վարչապետի՝ ավտոբուսով տուն վերադառնալու շուրջ տարածվող կեղծ պնդումներին:

«Հիմա էլ փորձում են դավադրություն գտնել վարչապետի ավտոբուս նստելու մեջ։ Տարածում են, թե իբր տեսանյութը իրական չէ՝ պնդելով, որ Կրկեսի խաչմերուկի մոտից 7 համարի ավտոբուսով չէր կարող հասնել կառավարական ամառանոց։ Առաջին հայացքից դա ճիշտ պնդում է. 7 համարի ավտոբուսը իրոք չի գնում դեպի կառավարական ամառանոց։ Բայց հարցն այն է, որ վարչապետը 7 համարի ավտոբուսը չի էլ նստել. տեսանյութում նման կադր չկա և չի էլ կարող լինել։ Պարզապես կադրի մեջ մի պահ երևում է, թե ինչպես է 7 համարի ավտոբուսը ուղղակի անցնում, ու միայն դա ոմանց համար բավարար է պնդելու, թե վարչապետը հենց այդ ավտոբուսն է նստում, ավելին 7 համարի կադրից հետո երևում են նոր կադրեր, թե ինչպես է վարչապետը դեռ կանգնած կանգառում և զրուցում մարդկանց հետ, բայց սա ընդամենը նվազագույն փաստն է, որը այս պահին ընդգծում եմ:

Իրականում վարչապետը նստում է 11 համարի ավտոբուսը, որը Կրկեսի խաչմերուկի մոտից գնում է կառավարական ամառանոցի մոտ։ Տեսանյութում էլ հստակ երևում է, թե ինչպես է վարչապետը իջնում 11 համարի ավտոբուսից։

Տոմս գնելու մասին դավադրություններին անգամ չարժի անդրադառնալ։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ով տարածել էր նման տեղեկատվություն, իմ ուղղումից հետո հեռացրեց այն։ Հուսով եմ՝ մյուսներն էլ կունենան բավարար ազնվություն ընդունելու իրենց սխալը։

Լուսանկարում երևում է 11 համարի երթուղին»,- գրել է Գալջյանն ու հրապարակել 11 համարի երթուղու ճանապարհը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել և պատմել, որ ավտոբուսով է վերադարձել կեցավայր:

Возможно, это изображение карта и текст «АУΑ ςυС Маршал Баг Баграмян ш ปพลลพุา 2u шприбций ለሳ PIdT е rntlu Каскад LiJ канал Канал Opera ОНД Еритаса cw про просп. Саят EH а ုပိ်း Раздан 490 апии ДЗОР) 14 Lali Голубая мечеть Площадь Респ блики ว МэрияЕревана Мэрия Еревана Erlwuh ρωημρωμεωμμύΣ ршпшрище កកជាថិន эдан 肉 ральный вокзал 33-Й- МКРОРАЙО ਸ਼ gitain Зоравар Андраник onulwn ปยทุก Автобус 11 Стадион Мика Школа N° 37 Другие варианты маршрута 11 Виасфер Технопарк 22:03»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ