24 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 10-ին ժամը 10:00-ից մինչև փետրվարի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Նշավան, Բյուրավան և Մրգավան գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ