Ինչպե՞ս է կոտրվել նոր այգու արձանը.սկանդալը բացահայտված է

Նոր, ամբողջովին վերականգնված այգին, որն ընդամենը մեկ ամսվա ընթացքում դարձավ երևանցիների ու զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը, մնացել է առանց իր գլխավոր արձաններից մեկի` նավակով տղայի։

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամն ապամոնտաժել է երևանյան նոր այգում տեղադրված նավակով տղայի արձանը`այն վերականգնելու համար. մայիսի 31–ի առավոտյան արձանն արդեն իր տեղում կլինի։

Facebook–ի օգտատերերը տարածում են մի լուսանկար, որտեղ երևում է արձանը`վնասված ձեռքով։ Նավակով տղայի ձեռքը կոտրված է։ Մարդիկ վրդովված էին պատահածի առիթով։

«Երեկ երեկոյան, երբ այգին մարդաշատ էր, մի երիտասարդ տղա` այգում վազելիս, ոտքի ուժեղ հարվածով պատահաբար խփել է նավակով տղայի արձանի ձեռքին, ինչի պատճառով արձանի ձեռքը՝ երկաթի զոդման հատվածից պոկվել է», – ասել է Ղազարյանը։

Հիմնադրամի տնօրենը նշում է, որ ռեստավրացիայի ընթացքում զոդումն իրականացվելու է ավելի ուժեղ ամրացմամբ, որպեսզի հետագայում անգամ շատ ուժեղ հարվածների դեպքում խնդիրը չկրկնվի:

«Ամեն դեպքում կոչ ենք անում, որպեսզի այգու այցելուները երեխաների արձանների վրա չբարձրացնեն. արձանները նախատեսված չեն ոչ հարվածներ ընդունելու և ոչ էլ մարդկային ծանր քաշին դիմանալու համար», – նշված է հարցման պատասխանի մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ