ՀՀ վարչապետը ԱՄՆ նոր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին պետության ղեկավարն է. Կոնջորյան

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ շատ կարևոր էր։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ մանրամասնելով.

«Ըստ էության, վարչապետը ԱՄՆ նորընտիր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին պետության ղեկավարներից մեկն է:

Սա չափազանց կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի տեսանկյունից: Կարևոր այց էր և վստահ եմ, որ հետագայում իր արդյունքները տալու է երկկողմ հարաբերությունները խորացման համատեքստում»,- ասաց Կոնջորյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 7-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ