ՀՀ-ի՝ միջազգային հարաբերություններում վաստակած խոսքի իրավունքը շահեկան չէ որոշ շրջանակների համար. Կոնջորյան

Հայաստանն այսօր իր ինքնուրույն քաղաքականության դիվերսիֆիկացիայի շնորհիվ աշխարհին առաջարկելու բան ունի: Եվ աշխարհը դա կարող է հասկանալ և ընդունել: Նախկինում մեր պատկերացումներն աշխարհի և միջազգային իրավունքի մասին ռոմանտիկ և մակերեսային են եղել, բայց եթե մի քիչ գրոտեսկով նայենք, միջազգային հարաբերություններն իրենից ներկայացնում է մի հսկա շուկա, որտեղ ամեն պետություն ինչ-որ բան վաճառում և ինչ-որ բան ստանում է:

Այս մասին Հարային ՀԸ եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Եվ, եթե դու այդ շուկայում վաճառելու բան չունես, ապրանք չունես, որ վաճառես, անխուսափելիորեն ինչ-որ պահի ինքդ ես դառնում ապրանք, որին վաճառում են: Հետո վերավաճառում են, և այնքան, մինչև տակը բան չի մնում: Բայց որպեսզի դու բան ունենաս վաճառելու, դու պետք է նախ և առաջ, աշխարհի հետ ինքնուրույն խոսելու քո իրավունքը վաստակես:

Ժամանակին, երբ որ մի երկիր Հայաստանի հետ կապված բան էր ուզում ճշտել, Երևան չէր զանգում, ուրիշ մայրաքաղաք էր զանգում: Այսօր փոխվել է այն, որ ցանկացած երկիր, եթե Հայաստանի հետ կապված բան ունի ճշտելու, Երևան է զանգում: Եվ Հայաստանը միջազգային հարաբերությունների մեջ վաստակել է և ունի իր խոսքի իրավունքը: Եվ դա շահեկան չէ որոշ շրջանակների համար, որովհետև նրանք չենք ուզում, որ ՀՀ-ն միջազգային հարաբերությունների մեջ սեղանի շուրջ նստի, նրանք ուզում են, որ Հայաստանը լինի սեղանի վրա, որ որպես մանրադրամ վաճառեն, վերավաճառեն այնքան, որ տակը բան չմնա: Սա է փոխվել:

Ու մենք ասում ենք, որ աշխարհում մեր տեղն ու ձայնն ունենք, առաջարկելիք ունենք, մեր կարևորությունը գիտակցում են մեր հարևաններն ու այլ երկրները, մենք պետք է լինենք ինքնուրույն պետություն»,— ասաց Կոնջորյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ