Չլիներ ՋԴ Վենսի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ այցը կարելի կլիներ կիսատ համարել։ Այս մասին Civic.am-ի եթերում կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Նա ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ վարչապետի հանդիպումը գործադիր իշխանության հետ շատ բարձր մակարդակով էր։ Քաղաքագետը շատ հաջող որակեց Փաշինյանի այցելությունը ԱՄՆ։ «Ամենակարևորը, որ այսօրվա՝ ի պաշտոնե գործադիր մարմնի երկրորդ դեմքը ընդունեց Նիկոլ Փաշինյանին, որը մեսսիջ է Ադրբեջանին ու Ռուսաստանին, որ չեն կարող «Զանգեզուրի միջանցքը» վերցնել կամ հարձակվել Հայաստանի վրա», — ասաց Գրիգորյանը։
Մարդիկ, որոնք քննարկման առարկա են դարձրել Փաշինյանի և Վենսի լուսանկարում Հայաստանի դրոշի բացակայությունը, Գրիգորյանի կարծիքով՝ կա՛մ Հայաստանի լավը չեն ուզում, կա՛մ գաղափար չունեն պրոտոկոլից։
Մանրամասն՝ տեսանյութում