Քիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։
Հորդորում ենք մեր քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը և դրսևորել պատշաճ վարք հասարակական տրանսպորտում»,- ասված է գրառման մեջ։