Դաշնակցությանը պատկանող yerkir.am կյանքը լուր տարածեց, թե Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Սարո Լալայանի սոցիալական քարտը Նոր Նորքի անձնագրային բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ, այն է՝ քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը:
Լուրը նախ հերքեց Ներքին գործերի նախարարությունը, ապա նաև՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սարո Լալայանի որդին՝ Սահակ Լալայանը՝ ասելով, որ հայրը ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել:
«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյան մեզ հետ զրույցում նկատում է՝ անկախացման օրվանից սկսած՝ Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմը 2020 թվականից հետո նոր շրջափուլ է մտել: Ըստ նրա՝ որոշ ԶԼՄ-ներ և անհատներ էլ զբաղված են իրավիճակը թեժացնելով, ինչը, Մեհրաբյանի խոսքով, տեղեկատվական հատուկ օպերացիա է:
Զրուցակցի նկատառմամբ՝ այն մարդիկ, որոնք սպասարկում են այլ երկրների շահերը, «դիվերսանտներ» են:
Մեհրաբյանը վտանգավոր միտում է տեսնում, քանի որ կուսակցությունները, որոնք համարում են, որ Հայաստանը որպես պետություն կարող է և չլինել, շարունակում են մնալ խորհրդարանում:
Զրուցակցի պնդմամբ՝ սա «ինֆեկցիա» է Հայաստանի օրգանիզմում, որպեսզի մեր երկիրը մշտապես լինի «հիվանդ»:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ սրա դեմ պետությունը պետք է պայքարի՝ հիբրիդային գործիքները օրենքով հատ առ հատ ջարդելով. այն սուվերեն իրավունք է:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում