Բերման է ենթարկվել Հայաստանում հայտնի դերասաններից մեկը՝ իր վարած «Մազդա 6» մակնիշի ավտոմեքենայով

Փետրվարի 7-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքում «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է կեղծ համարանիշներով։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, իրավապահները պարզել են նշված ավտոմեքենայի գտնվելու վայրը: Պարեկները Երևան-Սևան Մ4 մայրուղու 14 կմ հատվածում սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են նշված ավտոմեքենան և տեղում պարզել, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Վարորդի ներկայացրած Ռուսաստանի Դաշնության կողմից տրված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի ստուգմամբ պարզվել է, որ փաստաթուղթը կեղծ է, իսկ նշված ավտոմեքենայի վրա պետք է լիներ ՀՀ-ի կողմից տրված համարանիշ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կեղծ փաստաթուղթ ներակայացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից վարորդը ձերբակալվել և նշված ավտոմեքենայով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Հայաստանում հայտնի դերասան է, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ