Թրամփը հայազգի Մայքլ Քավուկջյանին Նորվեգիայի դեսպան է նշանակել

Դոնալդ Թրամփը հայազգի Մայքլ Քավուկջյանին նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում Միացյալ Նահանգների դեսպան։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրառում է արել Truth Social սոցիալական ցանցում՝ շնորհավորելով դեսպանին։

«Մայքլը փայլուն փաստաբան է: Նա նախկինում ծառայել է մեր երկրին որպես Կենտրոնական հետախուզական գործակալության սպա:

Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է»,-գրել է Թրամփը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ