Ջալալ Հարությունյանը դատապարտվել է ազատազրկման

Սյունիքի մարզի դատարանը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով (Զինվորական պաշտոնեական անփութությունը):

Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 2-ին էր Քննչական կոմիտեն հայտարարել Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելու մասին:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Ջալալ Հարությունյանը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հայտարարված ռազմական դրության պայմաններում, անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ։ Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել, իսկ մեկ զինծառայողի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ