Տունս գրավի տակ է կորցնում եմ, և նա դեռ շարունակում է խաղալ. Հայկ Սարգսյանը նամակ է հրապարակել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է իրեն հասցեագրված մի նամակ:

«Ես երեկ լսեցի Դուք խոսում էիք խաղամոլուլյան մասին, ես Ձեզ մի հարցով եմ դիմում, իմ տղան անչափահաս է 20 տարեկան, նա ուրիշի խաղային հաշիվներով խաղում է և շատ հանգիստ օգտվում է բանկային հաշիվներից, լիցքավորում և կանխիկացնում է ոչ մի բան չի վերահսկվում, օրենքով խաղային հաշիվը միայն նույն մարդու բանկային հաշիվներով կարող ես լիցքավորել և կանխիկացնել, բայց այդ օրենքը գրեթե չի գործում, իդրամի ռոկետ լայն տարբերակով լինում է լիցքավորել ցանկացած խաղային հաշվին, իմ տղան արդեն 20մլն դրամի վնաս է հասցրել մեզ, տունս գրավի տակ է կորցնում եմ, և նա դեռ շարունակում է խաղալ, խնդրում եմ այս հարցին լուծում տվեք և ինձ հնարավորություն տվեք կարողանալ մոտենալ բուքմեյքերական ընկերություններին և տղայիս այսպես ասած չթույլատրեն 21 տարեկանը լրանալուն պես ունենա սեփական հաշիվ:

Սիրելի´ հայրենակիցներ, սա մեր երկրում գոյություն ունեցող չարիքի մասին ինձ հասցեագրված նամակներից մեկն է, որը ցանկացա կիսվել առանց քաղաքացու անունը նշելու: Խնդրում եմ այս գրառման տակ գրել Ձեզ հայտնի նման դեպքեր և Ձեր կարծիքը խաղամոլության մասին»,- գրել է Սարգսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ