Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել ուղևորները։
«Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել:
Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը կամ բանկային քարտով, կամ տրանսպորտային քարտով, կամ TelCell հավելվածով, կամ TelCell տերմինալի միջոցով ձեռք բերված QR-ով»,- գրել է Կոստանյանը՝ հրապարակելով կտրոնների լուսանկարը: