Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսի առաջին հյուրն էր, որին ընդունել է Սպիտակ տանը։
Սպիտակ տանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին լուրից հետո որոշ շրջանակներ համառորեն փորձում նսեմացնել այս հանդիպման նշանակությունը՝ պնդելով, որ ԱՄՆ փոխնախագահի դերը ձևական է, նա իրական ազդեցություն չունի արտաքին քաղաքականության վրա, հետևաբար այս հանդիպումը կարևոր չէ։
Պետք է նշել, որ բավականին բարդ է կազմակերպել հանդիպումներ վարչակազմի հետ, որը ընդամենը 10-15 օր է պաշտոնավարում, առավել ևս, երբ ԱՄՆ-ում ես ոչ պաշտոնական այցով։ Իսկ Սպիտակ տանը ԱՄՆ փոխնախագահի հյուրը դառնալը կարևոր իրադարձություն է։