![]()
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի վերաբերյալ հրապարակումներին:
«Նկատի ունենալով բազմաթիվ լրագրողների կողմից ներկայացված բանավոր հարցադրումները՝ տեղեկացնում եմ, որ Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան:
Գործընթացի վերաբերյալ, ելնելով դրա շահերից, հետագայում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն»,- գրել է նա:
![]()
![]()