《Հանրապետություն》կուսակցության քաղխորհրդի անդամ` Անի Խաչատրյանն անդրադարձել է Սմավել Բաբայանի հայտարարութուններին․
Նախ՝ Սամվել Բաբայանը, հավանաբար, մոռացել է, որ հոկտեմբերի 27-ից հետո սպառնում էր Վազգենի ընկերներին տանկերը Արցախից մտցնել ՀՀ, եթե փորձեն ճնշել Ռոբերտ Քոչարյանին… Երկրորդ՝ ինքը չէր ապտակել Արցախի վարչապետին, գլխով էր հարվածել, կարելի է ասել՝ պոզահարել էր, երրորդ Սամվել Բաբայանի լպիրշության և Արցախում պահվածքի առումով բողոքների և փաստերի պակաս չկա…
Սամվել Բաբայանը համեստությամբ չի տառապում, բայց իր Կուտուզով և Ռեմբո լինելու պատմություններին միայն ինքն է հավատում։ Վերջիվերջո՝ Արցախի նախագահի վրա մահափորձ արած մարդը հայրենասիրությունից խոսելու իրավունք չունի, երևի այդ մահափորձը հաշվի առնելով էլ ազերիները անխոչընդոտ թողել են, որ Արցախից դուրս գա, իսկ Արկադի Ղուկասյանին ձերբակալել են…
Հ.Գ. Լավ, ինչքա՞ն կարելի է Ռուսաստանին ծառայել, հայրենիք կորցնելուց հետո՞ էլ…
《Հանրապետություն》կուսակցության քաղխորհրդի անդամ` Անի Խաչատրյան