Ոչ մեկը քաղաքացու բանկային գաղտնիքի մեջ ներխուժել չի կարող, որևէ պետական մարմին այդ իրավունքը չունի. Թունյան

Ընդդիմադիրներն ասում են օր-օրի բանկային գաղտնիքը դառնում է ավելի խոցելի, կարելի է ասել ՀՀ-ում չկա բանկային գաղտնիք:

Հանրային ՀԸ եթերում անդրադառնալով այս դիտարկմանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց որևէ պետական մարմին որևէ քաղաքացու բանկային հաշիվ մուտք գործելու իրավունք չունի:

«ՊԵԿ-ը Կենտրոնական բանկի միջոցով ստանալու է իրեն հետաքրքող 4 տվյալը: Եթե տեսնում է, որ լրացուցիչ տվյալների կարիք ունի, դիմում է քաղաքացուն, ասում է հարգելի քաղաքացի, ինձ կտրամադրե՞ս քո բանկային հաշվի քաղվածքը: Եթե քաղաքացին տրամադրում է, վերցնում, ուսումնասիրում է, եթե հրաժարվում է՝ դիմում է դատարան: Այսինքն որևէ մեկը քաղաքացու բանկային գաղտնիքի մեջ ներխուժել չի կարող»,- ասաց Թունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ