Այսօր հայտնի դաշնակցական օրաթերթը կեղծ լուր էր տարածել, թե իբրև ոստիկանության բաժանմունք դիմած քաղաքացուն մերժել են սոցիալական քարտի տրամադրումը՝ պատճառաբանելով, թե նրա ստորագրության վրա կա Արարատի նշանը։
Կարճ ժամանակ անց ՆԳՆ-ից հերքեցին լուրը, պարզվեց որ հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում: Նկատենք նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալ ստորաբաժանման 8-րդ պատուհանը, որին ըստ քաղաքացու մոտեցել է, սպասարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այսինքն՝ նշված պատուհանին մոտենալիս քաղաքացին չէր էլ կարող սպասարկվել։
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների կողմից անմիջապես կապ է հաստատվել քաղաքացու հետ, որի ընթացքում քաղաքացին տվել է իրարամերժ տեղեկություններ՝ չնշելով տվյալ ստորաբաժանում այցելելու կոնկրետ օր ու ժամ։
Սակայն կեղծ լուրի հեղինակ դաշնակցականները, ինչպես նաև նրանց կեղծիքը ջանասիրաբար տարածող Նաիրա Զոհրաբյանը այդպես էլ ներողություն չխնդրեցին և կամ չհերքեցին իրենց տարածած կեղծիքը։ Դաշնակների ու ֆեյք լուրեր տարածող Նաիրա Զոհրաբյանների համար պաթոսն է և ոչ թե իրականությունը, որով ցանկանում են կերակրել հանրությանը։