Հայաստանի տարածքի շուրջ առևտուր անող «դալալները» պետք է պատժվեն պետական դավաճանության հոդվածով

«Այս փաստաթղթերը վերջ են դնում բոլոր այն բամբասանքներին, թե ով ինչ է արել այդ տարիներին։ Այստեղ մի այլ կարևոր հանգամանք էլ կա, որ դա «Հոկտեմբերի 27-ի» շարժառիթների վրա էլ է լույս սփռում»: Այս մասին ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթրին, որոնց համաձայն՝ Ռ. Քոչարյանը բանակցել է Հեյդար Ալիևի հետ Մեղրին ԼՂ-ի հետ փոխանակելու համար։

Մեհրաբյանը նշեց, որ պետությունը պետք է նշված գաղտնազերծումներից հետո դուրս գա ՌԴ-ի ու իր պրոքսիների դերակատարության վրա այդ ամենում, որից հետո ԼՂ-ն դուրս մնաց բանակցային ձևաչափերից. «ՀՀ տարածքի հետ որևէ առևտուր անողները պետք է կանչվեն քրեական պատասխանատվության պետական դավաճանության հատկանիշներով ու արժանանան քրեաիրավագիտական գնահատականի»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ