Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը փետրվարի 6-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի շուրջ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Շոշափվել են երկկողմ օրակարգային մի շարք հարցեր։ Հաստատվել է քայլերի սերտ համակարգման կարևորությունը, դրանց թվում՝ միջգերատեսչական ձևաչափով Ռուսաստանի նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ:
Ընդգծվում է, որ նախագահների և նախարարների նախկին շփումների ընթացքում քննարկվել է իրավիճակը Սիրիայում և նրա շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ կապի մեջ մնալ ընթացիկ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային խնդիրների, ներառյալ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի վերաբերյալ:
Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները միաժամանակ վերանայել են առաջիկա շփումների ժամանակացույցը, գրում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։