Մոսկվան ակնկալում է, որ Բաքվում «Ռուսական տան» հետ կապված հարցը դրական լուծում կստանա:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ներկայացնելով Մոսկվայի արձագանքը՝ «Ռուսական տան» գործունեության դադարեցման վերաբերյալ Բաքվից ստացված ծանուցման վերաբերյալ
«Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել իրականացնել անհրաժեշտ գործողությունները՝ «Ռուսական տան» գրանցումն ավարտելու համար և դա անել Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ երկկողմ միջկառավարական համաձայնագրի հիման վրա: Մենք բազմիցս առաջարկել ենք այդ հարցը քննարկել դիվանագիտական խողովակներով՝ համապատասխան խորհրդակցությունների շրջանակում։ Այդ առաջարկները գրավոր ուղարկվել են նաև ադրբեջանական կողմին»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը ՌԴ-ից պահանջել է դադարեցնել Ռուսական տան աշխատանքը Բաքվում, կազմակերպությունը պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի վարձակալած տարածքները։