Մետրոպոլիտենում գնացքը ներկած ու քարեր նետած օտարերկրացիները կալանավորվել են

Մետրոպոլիտենում խուլիգանություն կատարած 5 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դիմակավորված անձինք ներկ են փչել գնացքի վագոնների վրա, քարեր նետել գնացքի ուղղությամբ: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ նրանք ազգությամբ Ռուսաստանի Դաշնության և Լիտվայի քաղաքացիներ են:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ էր հայտնի դարձել մետրոյում արձանագրված միջադեպի մասին:

ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ էր հրապարակել դեպքից:

ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ խուլիգանության կասկածանքով ձերբակալել էին Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ