Մի խումբ մարդկանց պատճառով ամբողջ կոմբինատի աշխատանքը խաթարվել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ մի քանի աշխատակիցներ հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո  գործադուլ են կազմակերպել։ Այդպիսով՝ ընդամենը մի քանի աշխատակիցների պատճառով ամբողջ պղնձամոլիբդենային կոմբինատի բնականոն աշխատանքը խաթարվել է։

Ի դեպ,  աշխատակիցներից շատերը ցանակնում են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին, սակայն մի քանիսի կողմից նախաձեռնված ու կազմակերպված բողոքի ակցիայի պատճառով չեն կարողացել։

Իսկ ԶՊՄԿ ղեկավարությունն այսօր արդեն արդեն աշխատանքային խորհրդակցություն կազմակերպել և  աշխատողների հետ քննարկել է կազմակերպչական հարցեր և հանձն է առել արտադրության վերականգնումից հետո ստեղծել հատուկ հանձնաժողով, որը յուրաքանչյուր արտադրամասի հետ աշխատանքային քաղաքակիրթ մթնոլորտում կքննարկի առկա խնդիրները, ինչպես նաև մանրակրկիտ կլրամշակի աշխատավարձի ներդրվելիք փոփոխությունների ծրագիրը՝ ապահովելու համար վարձատրության առաջադեմ, թափանցիկ, արդար և համալիր լուծումներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ